Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան փակ է երթևեկության համար. Երևանի քաղաքապետարան

Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան այս պահին փակ է երթևեկության համար, հայտնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Տարածքում նորոգման աշխատանքներ են: Ծրագրի ընթացքը շինարարները Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին են ներկայացնում՝ տեղեկացնելով, որ աշխատանքների մեկնարկի հրատապությունը՝ քաղաքացիների անվտանգությունն էր. փլուզման վտանգ կար: