Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհին բեռնատար է այրվում

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 367+850 նոր հիմնանորոգված ճանապարհահատվածում բեռնատար ավտոմեքենա է այրվում։ Նշված հատվածը ժամանակավորապես երկկողմանի փակ է երթեւեկության համար։ Կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։