«Ցանկացած պահի պատրաստ լինել կիրառելու ժամանակակից սպառազինություն»․ Հասանովը ԶՈւ ղեկավարության հետ խորհրդակցություն է անցկացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել Զինված ուժերի ղեկավարության հետ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող ռազմական իրավիճակը, գրում է «Ազատությունը»։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախարար Հասանովը հանձնարարել է «ցանկացած պահի պատրաստ լինել կիրառելու ժամանակակից սպառազինությունը և մարտական այլ միջոցներ», « հատուկ ուշադրություն դարձնել բարձր լեռնային տեղանքում և խստաշունչ կլիմայական պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների նյութատեխնիկական և ինժեներական աջակցությանը»։