«Աղոթե՛նք տուժածների համար». Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ ուղերձ է հղել՝ նշելով, որ Հրապարակի պատահյարը հարված էր բոլորիս համար:

Իրավապահ մարմինները սկսել են հետաքննությունը, մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով: Հորդորում եմ բոլորին պահպանել սառնասրտություն: Աղոթե՛նք տուժածների համար և մաղթե՛նք բոլորին շուտափույթ ապաքինում»:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ՀՀԿ նախընտրական եզրափակիչ հանրահավաքի ժամանակ երիտասարդների ձեռքում գտնվող փուչիկները այրվել են, պայթյուն առաջացնելով: Նախնական պաշտոնական տվյալներով, տուժածների թիվը հասնում է 150-ի, թեեւ լրատվամիջոցներն արդեն նշում են 200 թիվը:

Ըստ մամուլում առաջ քաշվող տեսակետի, դժբախտ միջադեպը տեղի է ունեցել ծխախոտի կրակի հետեւանքով: «Հրապարակ» օրաթերթը նշում է, ըստ իրենց տեղեկությունների հաջողվել է պարզել, որ եթե «փուչիկները լիցքավորված լինեին հելիում գազով, ապա պայթյուն տեղի չէր ունենա, սակայն հելիումը թանկ արժե, այդ պատճառով էլ փուչիկները լիցքավորում են մեթան կամ բնական գազերով»:

© Medialab.am