Կոնգրեսականները դիմել են Պետքարտուղարին՝ Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական միջոցները վերանայելու խնդրանքով. Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գրում է.

«ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը դիմել են Պետքարտուղար Մայք Պոմպեոյին և Պաշտպանության քարտուղար Մարկ Էսպերին՝ արտահայտելով իրենց մտահոգությունը վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության առնչությամբ և համարել այն Ադրբեջանի հետևողական ռազմատենչ հռետորաբանության ու քարոզչության մաս:

Նրանք նաև դիմել են խնդրանքով՝ վերանայել անվտանգության համար Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական միջոցները, քանի որ մտահոգված են, որ դրանք օգտագործվում են Հայաստանի դեմ»:

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը դիմել են Պետքարտուղար Մայք Պոմպեոյին և…

Posted by Լիլիթ Մակունց Lilit Makunts on Wednesday, July 15, 2020