Վերևներին էլ պետք է բաժին հանեն. ՃՈ տնտեսական բաժնի նախկին պետի ցուցմունքը

Մարգար Օհանյանի գործով դատավարության ժամանակ, մեղադրյալ Սամվել Մախմուրյանից հետո պետք է ցուցմունք տար մյուս մեղադրյալը` ՀՀ Ճանապարհային Ոստիկանության տնտեսական բաժնի նախկին պետ Արա Լևոնյանը:
Վերջինս իր ենթակայի օրինակով խնդրեց հրապարակել նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքները:
Արա Լևոնյանն իր ցուցմուքում գրել է, որ ինքը տրամադրել է ամբողջ բենզինի չափաքանակը երկրորդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանին: Նա նշել է նաև, որ ինքը ոչ մի անգամ պակաս բենզին չի տրամադրել նրան:
«Ինձ կանչեց ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը և ասաց, որ պետք է ամեն ամիս բենզինի չափաքանակից 1800 լիտր բենզինի կտրոն պակաս տաս առաջին գումարտակին, 2800 լիտր պետք է պակաս տաս երկրորդ սպայական գումարտակին»,- իր արդեն երկրորդ ցուցմունքում գրել է Արա Լևոնյանը:
Ըստ ցուցմունքի մեղադրյալը գնդապետ Օհանյանից հարցրել է ինչու պետք է պակաս տա, իսկ Օհանյանն ասել է, որ բոլորն են տեղյակ, վերևներին էլ պետք է բաժին հանեն:
Արա Լևոնյանը Մարգար Օհանյանի պահանջով է գրել պակաս: Իսկ բացի ցուցմունքներից մեղադրյալը մեկ անգամ առերեսվել է Մարգար Օհանյանի և մեկ անգամ էլ Ստեփան Կարախանյանի հետ:
© Medialab.am