Խրամորթ հատվածում հակառակորդը խախտել է հրադադարը` ականանետից 3 ական արձակելով գյուղի ուղղությամբ․ ԱՀ ՊԲ

Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։

Հայկական կողմից տուժածներ չկան։Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։

Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։