ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ 2020 թվականի կրթության ոլորտի օժանադակ ծառայությունների բյուջետային հատկացումներից վերաբաշխում է կատարվել և Կառավարության այսօրվա որոշմամբ` 743 մլն 769 հազար դրամ է հատկացվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին: Գումարը նախատեսված է ընդհանուր առմամբ 3 ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, ինչպես նաև 48 հաստատության շենքային պայմաննների բարելավման և կառուցման նախագծային աշխատանքների համար:
Նշված գումարից 464 մլն 925 հազար դրամը հատկացվում է նախագծային և հետազոտական աշխատանքների, 278 մլն 843 հազար դրամը` շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման համար: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախատեսված աշխատանքների իրականացումից հետո կավարտվեն դեռևս նախորդ տարի սկսված վերանորոգման, նախագծման և բարելավման մի շարք աշխատանքներ, որոնք հնարավոր էին դարձել իրականացնել անցյալ տարվա բյուջետային տնտեսումների և վերաբաշխումների հաշվին:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը նշել է, որ կայացվել է սպասված և կարևոր որոշում, քանի որ մի շարք մրցույթներ արդեն հայտարարված են:
Միաժամանակ, բացի վերը թվարկվածից, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ` արդեն մոտ 5 միլիարդ դրամի նախագծային և նախահաշվային փաստաթղթեր ևս պատրաստ են, այժմ դրանք Քաղաքաշինական կոմիտեի հետ վերջնական ճշտման փուլում են, որից հետո ՀՀ կառավարության քննարկմանը կներայացվի դրանց ֆինանսավորման հարցը և տեղի կունենան մրցույթներ:
Բացի դա, կիրականացվեն ընդհանուր առմամբ 74 ուսումնական /այդ թվում՝ թվով 22 մոդուլային դպրոցների/, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, ինչպես նաև 30-ից ավելի հաստատության նախագծային աշխատանքներ:
Ուսումնական, մշակութային և սպորտային հաստատությունների ընթացիկ վերանորոգման վերոգրյալ աշխատանքները ընդգրկում են ողջ հանրապետության տարածքը: Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ շատ կարևոր է հատկապես այս տարի կառուցապատման տեմպերն արագացնելու քաղաքականության որդեգրումը, քանի որ կապիտալ շինարարությունը տնտեսության համար էական նշանակություն ունի :
Ստորև ներկայացնում ենք ՀՀ կառավարության մայիսի 7-ի նիստում հավանության արժանացած նախագծում ներառված հաստատությունները`
Շենքի վերակառուցման և կառուցման աշխատանքներ `
- ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի միջնակարգ դպրոց,
- Լոռու մարզի Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ,
- Երևան քաղաքի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային մասնաշենք:
Նախագծահետազոտական, գեոդեզիա-քարտեզագրական աշխատանքների շրջանակում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից արդեն իսկ կնքված նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերի ֆինանսավորում.
- Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցներ
- «Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ
- «Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան թիվ 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ
- «Վեդիի ավագ դպրոց» ՊՈԱԿ
- «Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ
- «Երևանի Մ. Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
- «Երևանի թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
- «Երևանի թիվ 136 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
- «Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
- «Ք. Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
- «Վարդաբլուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
- «Գետաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Ակունք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Շահումյանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ
- «Փշատավանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ
- «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
- «Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
- «Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Արմավիրի թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
- «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Շատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
Դպրոցների մարզադահլիճների կառուցման նախագծային աշխատանքներ.
- «Երևանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
- «Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց» ՊՈԱԿ
- «ք. Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
- «ք. Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
- «Ստեփանավանի թիվ 1 վարժարան» ՊՈԱԿ
- «Ագարակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Գեղարքունիքի մարզի Գագարինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Արտիմետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Ալագյազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
- «Թալինի ավագ դպրոց» ՊՈԱԿ
Մի շարք կազմակերպությունների շինությունների վերակառուցման նախագծային աշխատանքներ
- Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
- Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
- Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ
- «Վարդենիկի կրթահամալիր» ՊՈԱԿ
- «Երևանի թիվ 109 ավագ դպրոց» ՊՈԱԿ
- «Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց» ՊՈԱԿ
- «Մասիսի թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ
- «Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոց» ՊՈԱԿ
- «Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ
- Գավառի ակադեմիկոս Ա.Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
- Նոյեմբերյանի պետական քոլեջ
- «Հայստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Ապարանի մասնաճյուղ
- «Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ
- «Ն. Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
Նշված հատկացման շրջանակում կֆինանսավորվի նաև Արմավիրի մարզում Ջրառատ համայնքում ծանրամարտի նոր մարզադահլիճի կառուցման նախագծային աշխատանքը, որի համար ԿԳՄՍ նախարարություն են դիմել աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն ու նրա մարզիչը:
Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: