Ֆելիքս Ցոլակյանի մանդատը փոխանցվեց Մարտուն Գրիգորյանին

Ֆելիքս Ցոլակյանի մանդատը փոխանցվեց Մարտուն Գրիգորյանին
Ֆելիքս Ցոլակյանի մանդատը փոխանցվեց Մարտուն Գրիգորյանին

Կառավարությունում պաշտոն ստանալու պատճառով լիազորությունները վաղաժամ դադարեցրած նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի մանդատը փոխանցվել է Մարտուն Գրիգորյանին:

Գրիգորյանը երդման արարողությամբ պատգամավորական մանդատը ստանձնել է այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում:

Մարտուն Գրիգորյանը, հիշեցնենք՝ թիվ 11 տարածքային ընտրական ցուցակում՝ Ցոլակյանից հետո երկրորդ առավելագույն ձայներն էր ստացել 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ:

Հիշեցնենք, որ Ցոլակյանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ստանձնել Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը: