Թուրքական իշխանական TRT-ի հաղորդմամբ՝ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը Հայաստանի ու Թուրքիաայի միջև վերացվել է։Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Լուրը հաստատվել է նաև Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանի կողմից:
Հունանյանը հավելել է, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022 թվականի հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր:
«Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի», – նշել է խոսնակը։
Թուրքակաան լրատվամիջոցի հրապարակման մեջ նշվել է, որ այս մասին Թուրքիայի առևտրի նախարարությունից հայտնել են Թուրքիայի արտահանողների միություններին։