ՌԴ-ում կորոնավիրուսով վարակված հայերի թիվն այնքան մեծ է, որ դրան հետևելն արդեն անհնար է. Զարեհ Սինանյան «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» – Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այլևս չի փորձում ճշտել, թե աշխարհի որ երկրում կորոնավիրուսով վարակված քանի հայ կա.

«Սկզբնական փուլում մենք հետևում էինք, թե որ երկրում քանի վարակված հայ կա, սակայն մի պահի դա դարձավ ոչ այնքան անիմաստ, որքան՝ անհնար: Օրինակ՝ այսօր գիտենք, որ Ռուսաստանում կան մեծ թվով վարակված հայեր, սակայն այդ թիվն այնքան մեծ է, որ արդեն անհնար է դրան հետևելը»,- ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նրա խոսքով՝ այժմ հետևում են ոչ թե վարակակիր հայերի թվերին, այլ տարբեր երկրներում հայերի ունեցած խնդիրներին և փորձում են տեղի համայնքի ջանքերով լուծել դրանք:

Ավելին՝ սկզբնաղբյուրում: