«Մեր եղբայրները վերադառնում են». Փաշինյանը լուսանկար է հրապարակել

«Մեր 15 եղբայրները վերադառնում են», -իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և կից հրապարակել Հայաստան տեղափոխվող 15 հայ գերիների լուսանկարը:

Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները հաղորդել էին, որ 15 հայ զինվորականների է Ադրբեջանը վերադարձրել ականապատ տարածքների քարտեզների դիմաց: