«Երվանդ Մանարյանը քաղաքացիական գիտակցության բարձր նշաձող սահմանեց բոլորիս, եւ հատկապե՛ս արվեստի մարդկանց համար». Հայկ Մարության

«Ուշ երեկոյան ստացա Վարպետի մահվան բոթը:

Երվանդ Մանարյանը 1940-ականներին Հարենիք վերադարձած հայերի սերնդից էր, ոսկե սերնդի ամենապայծառ աստղերից մեկը, մեկը նրանցից, ովքեր 20-րդ դարի երկրորդ կեսին ստեղծեցին մշակութային Երեւանի կերպարը: Մարդ, որն արդեն մեր ժամանակներում քաղաքացիական գիտակցության բարձր նշաձող սահմանեց բոլորիս, եւ հատկապե՛ս արվեստի մարդկանց համար:

Մանարյանի տիկնիկային թատրոնը ոչ միայն հեքիաթային աշխարհ էր, այլեւ անկախ երկրի վաղվա ազատ քաղաքացու դարբնոց: «Ավելի լավ է պետությունը միջոց ծախսի զարգացող երեխայի վրա, քան թե հետո նրա վատ դաստիարակության հետեւանքով գումարներ ծախսի՝ բանտերում պահելու համար», – ասում էր նա:

Իսկական ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանի անունն ու գործը դեռ երկար կմնան մեզ հետ՝ որպես բարության, ազնվության ու ազատ մտքի ուղեցույց:

Հանգչիր խաղաղությամբ, Վարպետ »,- գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում:

Ուշ երեկոյան ստացա Վարպետի մահվան բոթը: Երվանդ Մանարյանը 1940-ականներին Հարենիք վերադարձած հայերի սերնդից էր, ոսկե…

Gepostet von Hayk Marutyan am Mittwoch, 19. Februar 2020