Ի՞նչ տեսք ունի Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի էսքիզային առաջարկը

Ի՞նչ տեսք ունի Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի էսքիզային առաջարկը
Ի՞նչ տեսք ունի Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի էսքիզային առաջարկը

Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ (անվանումը պայմանական է) կայարանի էսքիզային առաջարկ է: Այն նախատեսում է կայարանը տեղակայել Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա, ինչը հնարավորություն կտա մետրո մուտք գործել/դուրս գալ ձորի աջ եւ ձախ կողմերից էլ՝ Հալաբյանից (Թումոյի մոտ) ու Կիեւյանի հատվածից (Բարբյուս փ.):

Այս տարբերակը ենթադրում է նաեւ մետրոպոլիտենի զարգացումը Աջափնյակ-Դավթաշեն ուղղությամբ՝ ավելի երկարաժամկետ հեռանկարով:

Նախագիծն իրագործելու համար ինտենսիվ բանակցություններ են ընթանում ներդրողների հետ, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»: