Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Տարոն Մարգարյանի վրա

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։

Նույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի պարտականությունների կատարումը դրվել է քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի վրա՝ մինչև օրենքով սահմանված կարգով նոր քաղաքապետի ընտրությունը։

Medialab.am