Ոստիկանության կողմից այսօր կազմված վարչական արձանագրությունները (տուգանքները) պետք է չեղարկվեն. Մարուքյան

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ոստիկանության կողմից ապրիլի 14-ին կազմած տուգանքները պետք է չեղարկվեն:

«Նշված հաղորդագրությունն ստանալուց հետո՝ քաղաքացիներից շատերը, առանց տեղաշարժման թերթիկի, երկրով մեկ սկսել են տեղաշարժվել, իսկ ոստիկանները նրանց երկրով մեկ բերման են ենթարկել բաժիններ ու կազմել վարչական արձանագրություններ, որոնք էլ վարչական պատասխանատվության` 100.000 – 250.000 դրամի չափով տուգանքի ենթարկելու հիմք են։

Մինչդեռ, նախ, ինչպես հայտնում են քաղաքացիները, նրանք այսօր չեն լրացրել տեղաշարժման թերթիկը, քանի որ ստացել են վերոնշյալ հաղորդագրությունը և կարծել, որ այսօր նրանք կարող են տեղաշարժվել առանց թերթիկի։

Երկրորդ, համաճարակի պայմաններում այդ անձանց բաժիններ բերման ենթարակելն ինքնին հղի է վարակման վտանգով։

Ըստ այդմ, այսօր կազմված բոլոր այդպիսի արձանագրությունները պետք է չեղարկվեն, քանի որ պարետատնից ուղարկված հաղորդագրությունը, որում որևէ հիշատակում չկա տեղաշարժի թերթիկի մասին, մոլորության մեջ է գցել բազմաթիվ քաղաքացիների, ովքեր այն ստանալով՝ կարծել են, թե այսօր կարող են տեղափոխվել առանց թերթիկի», իր ֆեյզբուքյան էջում գրել է պատգամավորը:

Ոստիկանության կողմից այսօր կազմված վարչական արձանագրությունները (տուգանքները) պետք է չեղարկվենՊարետի անունից ՀՀ…

Gepostet von Edmon Marukyan am Dienstag, 14. April 2020