Երեք նոր մարզպետներ նշանակվեցին

Երեք նոր մարզպետներ նշանակվեցին
Երեք նոր մարզպետներ նշանակվեցին

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը նոր մարզպետներ է նշանակել:

Կառավարության որոշմամբ Գնել Սանոսյանը նշանակվել է Գեղարքունիքի, Տրդատ Սարգսյանը՝ Վայոց ձորի, Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու մարզպետ:

Հիշեցնենք, որ մարզպետների պաշտոնները թափուր էին մնացել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ էր արել ԲՀԿ եւ ՀՅԴ անդամ մարզպետներին:
Կառավարությունն ընդունել է նաև 2019 թ. փետրվարի 17-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գեղարքունիքի մարզի Ակունքի, Արարատի մարզի Արևաբույրի և Վայոց ձորի մարզի Մալիշկայի համայնքներիի ղեկավարների արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին որոշումներ: