Այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքագրման անհրաժեշտություն չկա․ ԱՆ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացում այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, ինչպես նաև դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքագրման, սեփական նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտություն չկա: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
 

«Միաժամանակ, հաշվի առնելով բուժաշխատողների կողմից մեծ դիմելությունն ու պատրաստակամությունը` ամբուլատոր բժշկական օգնություն իրականացնող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, հոգեբանները, այլ նեղ մասնագետներն ու բուժքույրերը կարող են դիմել առողջապահության նախարարություն:


Ուղարկե՛ք մեզ էլեկտրոնային նամակ` նշելով անուն, ազգանուն, մասնագիտացում, կոնտակտային տվյալներ:
Մասնագետների հայտագրումից հետո, ըստ կարիքի, կապ կհաստատենք:

[email protected], հեռախոս` 060808003/1505

Շնորհակալություն պատրաստակամության համար», – նշված է հաղորդագրությունում: