Արցախի Հանրապետությունը նոր նախագահ ունի

Արցախի Հանրապետութունը նոր նախագահ ունի:

Այսօր Արցախի Ազգային ժողովը նախագահ է ընտրել Սամվել Շահրամանյանին։Փակ գաղտնի քվեարկությամբ` նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 22 պատգամավոր, դեմ՝ 1-ը, անվավեր է ճանաչվել 0 քվեաթերթիկ։Սամվել Շահրամանյանի թեկնածությունն առաջադրել էին Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները:Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով։