Հանրապետության նախագահի նստավայրը տեղափոխվում է նորից Բաղրամյան 26, այսինքն՝ այնտեղ, որտեղ եղել է նախկինում։ Նման որոշում է կայացրել գործադիրն այսօրվա նիստոււմ:
Վարչապետի նստավայր է սահմանվել Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1 հասցեն՝ կառավարության շենքը:
Հիշեցնենք, որ նախկին նախագահական նստվայրը՝ կառավարական շենքի հետ մեկտեղ, վարչապետի նստավայր դարձավ այս տարվա հունվարին, երբ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր ստանձնել վարչապետի պաշտոնն ու երրորդ անգամ դառնալ պետության գլուխը:
Հենց այդ ժամանակ էլ Նախագահի նստավայր էր սահմանվել Մաշտոցի 47-ն հասցեում գտնվող կառավարության ընդունելությունների տունը: Այնտեղ է այժմ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրը:
Նախագահական նստավայրը վերատեղափոխելու մասին վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: