ԱՀԿ-ում COVID-19-ի ի հայտ գալը կապում են Չինաստանում կենդանիների վաճառքի հետ. Bloomberg

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները կարծում են, որ նոր կորոնավիրուսի առաջացումը կարող Է կապված լինել Չինաստանում կենդանիների վաճառքի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է այն նյութում, որը մարտի 21-ին հրապարակել Է Bloomberg գործակալությունը:

Գործակալությունը նշում Է, որ այս շաբաթ, ինչպես սպասվում Է, կհրապարակվի այն զեկույցը, որի պատրաստմանը մասնակցել են ԱՀԿ-ի՝ ավելի վաղ Ուհան այցելած փորձագետները: Գործակալության տվյալներով՝ փաստաթղթում ներկայացված եզրակացությունները «կլինեն բնավ ոչ վրեջնական»: Փաստաթղթում իբր կբերվի վարկած, որի համաձայն նոր կորոնավիրուսը կարող Է առաջացմամբ նման լինել այն վիրուսին, որն առաջացնում Է սուր ծանր շնչառական համախտանիշ:

Դրա սկզբնական աղբյուրներ են եղել չղջիկները, մարդկանց այն անցել Է ոչ մեծ կաթնասունների՝ հիմալայական ցիվետների միջոցով, ասված Է նյութում:

Հրապարկաման մեջ բեվրած Է բրիտանացի կենդանաբան Փիտեր Դասզաքի խոսքը, որն ԱՀԿ-ի ղեկավարության ներքո մյուս մասնագետների թվում այցելել Է Չինաստան: Նա հայտնել Է, որ Ուհանի շուկայում վաճառել են կենդանիններ, որոնք կարող Էին նոր կորոնավիրուսով վարակված լինել չղջիկներից եւ այն փոխանցել մարդուն:

Ավստրալացի մանրԷաբան Դոմինիկ Դուայերը, որը նույնպես մտնում Էր Չինաստան այցելած փորձագետների խմբի մեջ, ենթադրել Է, որ նոր կորոնավիրուսը կարղ Էր տարածվել դրանով վարակված կենդանուց, որը գտնվել Է Ուհանում: ԱՀԿ-ի փորձագետներն Ուհան Էին ժամանել հունվարի 14-ին նոր տիպի կորոնավիրուսի առաջացումն ուսումնասիրելու համար:

Այցի ընթացքում փորձագետները եղել են Ուհանի ծովամթերքների շուկայում, որտեղ 2019 թվականի դեկտեմբերին առաջին անգամ արձանագրվել Է կորոնավիրուսի բռնկումը, քաղաքի մի շաք ինֆեկցիոն հիվանդանոցներում, ինչպես նաեւ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: