Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Փոքրիկի վիճակն արդեն լավ է: Ինքազգացողությունը՝ հրաշալի: Դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ: Երեխան գլխի շրջանում բարդ վիրահատություն էր տարել, վնասվածքներ ուներ նաև վերջույթներում:
Մի խումբ սրտացավ մարդկանց շնորհիվ Արծվիկի ու նրա ընտանիքի համար բնակարան է վարձակալվել բժշկական կենտրոնի մոտակայքում: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք այս օրերի ընթացքում ցուցաբերված ուշադրության, նվերների ու սիրո համար։