6 տարի ադրբեջանական բանտում. «Շնչահեղձ է լինում, սրտի և թոքերի խնդիրներ են առաջացել». «Ազատություն»

Ադրբեջանական բանտում արդեն վեց տարի պահվող Լյուդվիգ Մկրտչյանի կինն ահազանգում է՝ ամուսնու առողջական վիճակը վերջին ամիսներին կտրուկ վատացել է:

«Առողջապես շատ վատ վիճակում է, ունենք հստակ տեղեկություններ, որ ունի շնչահեղձություն, գլխապտույտներ, գլխացավեր, սրտի հետ կապված խնդիր է, թոքերի հետ կապված խնդիր է», – «Ազատության» հետ զրույցում ասաց կինը:

Թեև Ադրբեջանի իշխանությունները հակառակն են պնդում, 40 օրը մեկ հեռախոսով ընտանիքի անդամների հետ ընդամենը 10-12 րոպե զրուցելու հնարավորություն ունեցող Հայաստանի քաղաքացու ձայնը հեռախոսից այն կողմ այլ իրականության մասին է փաստում:

«Թեպետ որ իրեն ասում են, թե ամեն ինչ լավ է, բայց ինքը ասում էր, որ շատ վատ է, խոսելուց էլ ինքը շատ վատ է խոսում, շնչահեղձ է լինում», – նշեց տիկին Հրանուշը:

Հարցին՝ այցելո՞ւմ են արդյոք ամուսնուն բժիշկներ, երբ նա իրեն վատ է զգում, կինն արձագանքեց. – «Ասում է, որ ժամը 4-ից հետո բժիշկ չկա, ասում է, որ վերջին անգամ երբ ինքը շատ ուժեղ վատացել է, տարել են սրտի կարդիոգրամա են արել, բայց պատասխանը իրեն չեն ասել՝ ինքը ոչինչ չգիտի դրա մասին: Ու էլի սպասելու ենք, թե երբ պետք է Եվրոդատարանին ուղարկեն բժշկական թղթերը, որ ավելի հստակ պատկեր ունենա»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում