Ներկա պահին առաջին բուժօգնության դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա. Արցախի առողջապահության նախարարություն

Արցախի առողջապահության նախարարության կողմից հատկացվել են Արցախի առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին և շրջանային բուժմիավորումներին 2020 թ․ դեկտեմբեր ամսվա և 2023 թ․ հունվար-փետրվար ամիսների համար կյանքին վտանգ սպառնացող դեղամիջոցները.

բրոնխիալ ասթմայի դեղամիջոցներ.

շաքարային և ոչ շաքարային դիաբետի դեղամիջոցներ.

սրտի իշեմիկ հիվանդության դեղամիջոցներ.

հոգեկան հիվանդության դեղամիջոցներ.

էպիլեպսիայի դեղամիջոցներ.

խրոնիկ երիկամային անբավարարության դեղամիջոց.

պարբերական հիվանդության դեղամիջոց.

չարորակ նորագոյացության դեղամիջոցներ:

Արցախի առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ ներկա պահին առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա, բայց անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին: