Սերժ Սարգսյանի և մյուսների գործով ապրիլի 23-ի դատական նիստը հետաձգվել է

First hearings of the RA third President Serzh Sargsyan took place at the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով ապրիլի 23-ի ժամը 15։00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է ՝ Հայաստանում համաճարակային իրավիճակով պայմանավորված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ս. Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում շարունակվող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով, որը և բավարարվել է: Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է Մակինյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։