Ավարտվել են Մ-1, Աշտարակ-Եղվարդ տրանսպորտային հանգույցի միջին նորոգման աշխատանքները

Ավարտին են հասցվել Մ-1, Աշտարակ-Եղվարդ տրանսպորտային հանգույցի միջին նորոգման աշխատանքները։

Միջին նորոգման շրջանակներում իրականացվել են փոսային նորոգման, կողնակների մաքրման և ամրացման (կոպճային խառնուրդով), հարթեցնող շերտի, ասֆալտբետոնե ծածկի, նոր նշանների տեղադրման և գծանշման աշխատանքներ։

Երթևեկության բավականին մեծ ինտենսիվություն ունեցող միջպետական նշանակության այս կարևոր տրանսպորտային հանգույցը միմյանց է միացնում Մ-4, Մ-1 միջպետական նշանակության ճանապարհները, Եղվարդ և Աշտարակ համայնքները։

Միջին նորոգման աշխատանքները կատարվել են «Լիլիթ-87» ՍՊԸ-ի կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Այդ մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։