Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դադարեցրել է C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռների թռիչքները՝ մինչև Վրաստանում տեղի ունեցած ավիավթարի պատճառների և հանգամանքների քննության ավարտը։
Թուրքիայի նախարարությունից հայտնել են.
«Մեր ինքնաթիռների թռիչքները դադարեցվել են նոյեմբերի 12-ից՝ որպես նախազգուշական միջոց։ Բոլոր տեխնիկական զննումներն ու ստուգումներն ավարտվելուց հետո կվերսկսվեն ստուգումներ անցած [C-130] ինքնաթիռների թռիչքները»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռի սև արկղը արդեն տեղափոխվել է Թուրքիա՝ վթարի պատճառների պարզաբանման նպատակով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Վրաստանի տարածքում կործանվել էր թուրքական C-130 ռազմական բեռնատար ինքնաթիռը, որը Ադրբեջանից վերադառնում էր Թուրքիա։
Վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 20 թուրք զինվորականները։



















