Ակնաշեն գյուղի բնակչի տանը հերոին է հայտնաբերվել․ Տեսանյութ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի 57-ամյա մի բնակիչ թմրամիջոց է ապօրինի պահում և օգտագործում:

Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները դեկտեմբերի 2-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց շագանակագույն փոշենման զանգված, նույն գույնի կոշտ զանգված, գդալ և ներարկիչներ։

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը հերոին է, պահել է իր օգտագործման համար: Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: