Ղրղզստանը հայտնել է Տաջիկստանի կողմից իր տարածքի ուղղությամբ կրակելու մասին

Ղրղզստանի ազգային անվտանգության սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Տաջիկստանի զինվորականները մայիսի 1-ին սկսել են կրակել ղրղզական տարածքի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ կրակի թիրախում են հայտնվել բնակելի տները:

Ավելի վաղ սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ սահմանին Տաջիկստանի կողմից ռազմական տեխնիկայի տեղաշարժ է նկատվել: