Արմեն Սարգսյանը հետ է կանչել Իրաքում ՀՀ դեսպանին

Արմեն Սարգսյանը հետ է կանչել Իրաքում ՀՀ դեսպանին
Արմեն Սարգսյանը հետ է կանչել Իրաքում ՀՀ դեսպանին

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի, ինքը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Կարեն Գրիգորյանին հետ է կանչել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Այդ մասին հայտնում են նախագահի մամլո ծառայությունից:

Ըստ այդմ, մեկ այլ հրամանագրով Արմեն Սարգսյանը Հրաչյա Փոլադյանին նշանակել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ):