2 երկրների իշխանության ներկայացուցիչները ստորագրել են Ուկրաինայի վերականգնմանվերաբերյալ համաժողովի ամփոփիչ հռչակագիրը, որն ավարտվել է շվեյցարական Լուգանոքաղաքում։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը։
Ստորագրողները «վճռականորեն դատապարտել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանիռազմական ագրեսիան» և կոչ են արել Մոսկվային՝ անհապաղ դուրս բերել զորքերը։ Նրանքնաև ողջունել են քաղաքական, ֆինանսական և տեխնիկական աջակցություն տրամադրելուպարտավորությունները և հիմք են դրել Լուգանոյի սկզբունքներին։ Ըստ Կիևի՝ Ուկրաինայիվերականգնումը կարող է արժենալ մինչև 750 միլիարդ դոլար:
Հռչակագիրը ստորագրել են Ալբանիայի, Ավստրալիայի, Ավստրիայի, Բելգիայի, Հունաստանի, Դանիայի, Էստոնիայի, Իսրայելի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Կիպրոսի, Լատվիայի, Լիտվայի, Լիխտենշտեյնի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Նորվեգիայի, ՀյուսիսայինՄակեդոնիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Կորեայի Հանրապետության, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի, Հունգարիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Ճապոնիայի պետությունների ևկառավարությունների ղեկավարները, նախարարները և բարձր ներկայացուցիչներ, ինչպեսնաև Եվրոպայի խորհրդի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական ներդրումային բանկի, Տնտեսականհամագործակցության և զարգացման կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ ևբարձր ներկայացուցիչներ:
Հայտնի է դարձել նաև, որ պատերազմից հետո Ուկրաինայի առանձին շրջաններիվերականգնումը հանձնարարվելու է կոնկրետ պետությունների։ Գործընկեր երկրներիհամապատասխան հաստատված ցուցակը ներկայացրել է վարչապետ Դենիս Շմիգալը։
Ցանկը ներառում է՝
• Գերմանիա – Չեռնիգովի մարզ
• Կանադա – Սումիի մարզ
• ԱՄՆ և Թուրքիա – Խարկովի մարզ
• Չեխիա, Ֆինլանդիա և Շվեդիա – Լուգանսկի մարզ
• Բելգիա – Նիկոլաևի շրջան
• Շվեդիա և Նիդեռլանդներ – Խերսոնի շրջան
• Շվեյցարիա – Օդեսայի մարզ
• Նորվեգիա – Կիրովոգրադի մարզ
• Ավստրիա – Զապորոժիեի մարզ
• Լեհաստան և Իտալիա – Դոնեցկի մարզ։ Տաթև Ֆռանգյան
Այս մասին տեղեկացնում է factor.am-ը