ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը․ Factor.am

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Ջալինա Փորտերն օգտագործել է «հայոց ցեղասպանություն» եզրույթը: Պետքարտուղարության  ճեպազրույցի ընթացքում նրան հարցրել են, թե ի՞նչ հայտարարություն է արվելու ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հետ կապված եւ ո՞րն է Պետքարտուղարության դիրքորոշումը:

Ջալինա Փորտերը պատասխանել է. «Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, կարող եք հայտարարություն ակնկալել վաղը՝ Սպիտակ տնից»:



© factor.am