Ադրբեջանական ԶՈւ-ն կրակում է, և հայկական կողմն իրականացնում է հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ. ՊՆ

Օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Ըստ աղբյուրի, հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։

Հայկական կողմից տուժածներ չկան։