Հայաստանը կարող է հայտնվել շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների խմբում. Արշակյան

ՄԱԿ-ի կողմից էլեկտրոնային կռավարման զարգացման հետազոտության մասնագետների կանխատեսմամբ՝ Հայաստանը շուտով կհայտնվի շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների շարքում:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Հետազոտության արդյունքերով Հայաստանն ընդգրկվել է մարդկային կապիտալի զարգացման աճի առաջանցիկ տեմպով պետությունների ցանկում:

Հետազոտության հեղինակների կանխատեսմամբ, Հայաստանը շուտով կփոխի իր խումբը և բարձր թվայնացվածներից կտեղափոխվի շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների խումբ»,- ասաց Արշակյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։