Շարունակում ենք մեր քայլերթն արդեն Արմաշից, շատ ոգևորիչ է. Աննա Գրիգորյան

Շարունակում ենք մեր քայլերթն արդեն Արմաշից: Մեզ են միացել ասորական համայնքի ներկայացուցիչները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Բազմաթիվ մարդիկ են երեկ մեզ միացել, տասնյակ ընտանիքներ, որոնք իրենց աջակցող խոսքն են հղել մեզ խարույկի շուրջ: Նրանք ասացին, որ չեն կարող հիմա քայլերիթին միանալ, բայց մայիսի 1-ին պարտադիր գալու են և միասին քայլերթով մտնելու ենք Երևան: Շատ ոգևորիչ է այս քայլերը», –հայտարարել է Գրիգորյանը: