Հաստատվել է կորոնավիրուսի 293 նոր դեպք

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 415757 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2864871 վերջին մեկ օրում` 3192 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 13749 պացիենտ:

Առողջացածների թիվն ավելացել է 1474-ով` հասնելով 392080-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 8338 է: