Փետրվարի 7-ից դպրոցները հեռավար կրթության չեն անցնում․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է՝ սոցիալական հարթակներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե փետրվարի 7-ից դպրոցներն անցնում են հեռավար կրթության, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։

«Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։