Հուսով եմ` գործարար համայնքը և ամբողջ տնտեսությունը արագ կզգա իմ թիմի հոգատարությունը և արագությունը. Էկոնոմիկայի նորանշանակ նախարար

Հայաստանի էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այս դժվարին պահին ես պատրաստ եմ հայրենիքիս ու բիզնեսին ծառայել այն հանգրվանում, որտեղ դրա հնարավորությունը կա։ Հուսով եմ, որ գործարար համայնքը և ամբողջ տնտեսությունը արագ կզգա իմ թիմի հոգատարությունը և արագությունը»։