Դիպուկահարի կրակոցից 55-ամյա տղամարդու մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել․ ԱՀ ոստիկանություն

Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձը՝ Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցն է:

Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում:Իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Այդ մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից։