Բախման հետևանքով ոստիկաններից մեկի ոտքը կոտրվել է

Clashes between the protesters of the ‘Resistance’ movement and policemen took place during a protest action in front of the RA Prime Minister’s Palace in Yerevan, Armenia

Պարոնյան փողոցում ոստիկանության ծառայողների ու քաղաքացիների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ժամը 23:00-ի դրությամբ տուժած քաղաքացիների թիվը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 29 է: Այդ մասին տեղեկացնում են հիվանդանոցի լրատվական ծառայությունից:

«Հերացի» հիվանդանոցում տուժածներից 22-ը ոստիկաններ են, 7-ը քաղաքացիական անձինք: Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնությունը` ողջ ծավալով, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գտնվում է բուժհաստատությունում ու վերահսկում է ողջ գործընթացը:

Նշվում է, որ տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է՝ քաղաքացիական անձ է, 1 ոստիկանի ոտքը կոտրվել է: Մյուս 27 տուժածները դեռ գտնվում են հետազոտման փուլում: