Դեպի Ռուսաստան չվերթերը վերականգնվել են նաև Գյումրու օդանավակայանից. Տեսանյութ

«Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագրով մոտ մեկ տարվա դադարից հետո Հայաստանի քաղաքացիները կրկին Ռուսաստան մեկնելու և այնտեղից վերադառնալու հնարավորություն ունեն նաև Գյումրու Շիրակ օդանավակայանով։ Մեկնողները մեծ մասամբ Գյումրիից և հարակից գյուղերից են՝ հիմնականում տղամարդիկ, որ մեկնում են արտագնա աշխատանքի։ Այդ մասին հաղորդում է Հանրային հեռուստաընկերությունը: