Հայաստանում յուրաքանչյուր 2-րդ տղամարդ ծխում է․ Կառավարության տեսանյութը

ՀՀ կառավարությունից հայտնում են․

«Այս տարվանից արգելվել է ծխախոտի ու դրա փոխարինիչների հրապարակային ցուցադրումը։ Վիճակագրական տվյալները մտահոգիչ են, Հայաստանում յուրաքանչյուր 2-րդ տղամարդ ծխում է։

Պետության քաղաքականությունն է հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը։ 2020-ին ընդունված հակածխախոտային օրենքը փուլ-փուլ է ուժի մտնում, արդեն մարտից 15-ից էլ կարգելվի բաց և փակ հանրային վայերում ծխելը»։