Հայտնի են ԵՊՀ խորհրդի նախագահն ու քարտուղարը

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ նախագահ է ընտրվել Գևորգ Մուրադյանը, իսկ քարտուղար՝ Միքայել Մալխասյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը լուսաբանելու համար նիստերի դահլիճ թույլ չեն մտնել լրագրողներին։