Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը պարզեցվել է․ Տեսանյութ

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը շուրջ 75 %-ով կրճատել է քաղաքացիների՝ տարածքային մարմիններ դիմելու անհրաժեշտության դեպքերը: Դիմումների ընդունումը, հիմնականում, կազմակերպվում է առցանց:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» որոշման հետ կապված, որոնք զգալիորեն կնվազեցնեն ԲՍՓ տարածքային մարմիններ դիմելու անհրաժեշտությունը:

Ըստ այդմ՝ սկսած 2020 թ.-ի մարտի 1-ից, անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննություններն (վերափորձաքննություններ) իրականացվում են հատուկ ընթացակարգով՝ պարզեցված եղանակով, առանց անձի զննության:

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը շուրջ 75 %-ով կրճատել է քաղաքացիների՝ տարածքային մարմիններ դիմելու անհրաժեշտության դեպքերը: Դիմումների ընդունումը, հիմնականում, կազմակերպվում է առցանց:ՀՀ կառավարության որոշմամբ՝ մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» որոշման հետ կապված, որոնք զգալիորեն կնվազեցնեն ԲՍՓ տարածքային մարմիններ դիմելու անհրաժեշտությունը:Ըստ այդմ՝ սկսած 2020 թ.-ի մարտի 1-ից, անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննություններն (վերափորձաքննություններ) իրականացվում են հատուկ ընթացակարգով՝ պարզեցված եղանակով, առանց անձի զննության:

Gepostet von ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն am Sonntag, 14. Juni 2020