«Եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա պետք է հետևեն համապասխան քայլեր»․ Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտկան հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Ռուսաստանյան շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրը լուծվում է՝ հիմնականում ՌԴ-ում ապրող հայերի, Ռուսաստանում գործող հայ գործարարների և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով։ Սակայն սա չպետք է անհետևանք մնա։Նոր զրուցեցի ՀՀ Տնտեսակական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ։ ՏՄՊՊՀ-ն՝ ռուսաստանյան իր գործընկեր կառույցի հետ համատեղ, հետամուտ կլինի տեղի ունեցածին։

Եվ եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապասխան քայլեր։