Վրաստանում մինչև ապրիլի 1–ն փակվել են բոլոր դպրոցները, բուհերն ու մանկապարտեզները

Կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար դպրոցական արձակուրդը երկարաձգվել է մինչև ապրիլի 1–ը։ Համապատասխան որոշումը կայացրել է վարչապետին կից ստեղծված համակարգման խորհուրդը, որի նպատակը կորոնավիրուսին դիմակայելն է։

Ի սկզբանե որոշումը վերաբերում էր մարտի 4–ից 16–ն ընկած ժամանակահատվածին։ Այս օրերին դպրոցներում ախտահանման աշխատանքներ էին տարվում։ Սակայն, հաշվի առնելով իրավիճակը երկրում, արձակուրդը որոշվել է երկարաձգել։

Այս մասին տեղեկացնում է JAMNEWS-ը: