ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում նախատեսում են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ․ Ազատություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը շարունակվում է, TACC գործակալությանը տված հարցազրույցում այսօր ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Շփումները շարունակվում են, թեև դրանք այդքան էլ հրապարակային բնույթ չեն կրում», – նշել է դիվանագետը, հայտնում է Ազատությունը։

Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով` համանախագահներն առաջիկա օրերին Նյու Յորքում նախատեսում են բանակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հետ։

«Եթե [ այդ բանակցությունները] կայանան, ապա դա լավ ցուցիչ կդառնա առ այն, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը գործնական տեսք է ստանում։ Մենք շարունակում ենք Մինսկի խումբը ընկալել որպես խաղաղ գործընթացում առաջընթաց ապահովելու կարևոր մի գործիք», – նշել է Ռուդենկոն։