«News.am» լրատվական կայքէջում հրապարակված տեսանյութի հետքերով

«News.am» լրատվական կայքէջում դեկտեմբերի 10-ին հրապարակված «Քշի, վրեքներով անցի, ոստիկանը վարորդին կոչ էր անում մեքենան քշել ցուցարարների վրա» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ տեսանյութում պատկերված ոստիկանության ծառայողը «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին չի հորդորել քաղաքացիների ուղղությամբ ավտոմեքենան վարել, այլ նրա առաջ գնալը կանխելով՝ նախատել է, որ դիմացը քաղաքացիներ են կանգնած:

Վերոգրյալի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։