Այս գիշեր Արմավիրում ջերմաստիճանը հողի մակերևույթին կիջնի մինչև -6

Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում` հատկապես Արմավիրում, օդում կանխատեսվում է մինչև -3, հողի մակերևույթին` -5․.․-6 աստիճան ցուրտ. տեղեկացնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

«Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 26-ին սպասվում է անձրև:

Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ»,- ասված է հաղորդագրությունում: