Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ իր հայտարարության վերաբերյալ, որով հերքվել էր Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի անօրինական բռնազավթումը կամ ԼՂ իշխանությունների վերահսկումը, երկուշաբթի Ադրբեջանի ներկայացուցիչը քննադատություն էր հնչեցրել:

Ադրբեջանի ներկայացուցիչը պնդեց, թե Հայաստանն «անտեսում է Հայաստանի կողմից ներխուժման և օկուպացման վերաբերյալ ճնշող արձագանքը»: Ադրբեջանը մեծապես ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն վճիռը, որի համաձայն Հայաստանը Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով ունեցել է իրավազորություն ԼՂ-ի նկատմամբ: Ադրբեջանը անուշադրության է մատնում այն փաստը, որ Դատարանի կողմից իրավազորության որոշումը, Դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն, չի կարող հավասարեցվել միջազգային խախտման համար պետության պատասխանատվության արձանագրման չափանիշին: Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը: Նույնը կարելի է ասել նաև ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի մասին, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտությանը, որոնք թյուր ներկայացվեցին Ադրբեջանի ներկայացուցչի և փաստաբանների կողմից: ԱԽ-ը Հայաստանին կոչ է արել շարունակել գործադրել իր ազդեցությունը՝ ապահովելու համար ԼՂ հայերի կողմից նորմերի կատարումը, բայց երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր: Այլ փոխարենը անդրադարձել է ԼՂ-ի տեղի հայկական ուժերին՝ որպես օկուպացնող ուժերի, և կողմերին կոչ արել անմիջապես վերսկսել բանակցությունները հանուն հակամարտության լուծման ՄԽ խաղաղության գործընթացի շրջանակում: Հենց այդպես են վարվել Հայաստանը և ԼՂ իշխանությունները: Ադրբեջանն ի տարբերություն միակողմանիորեն որոշել է, ինչպես նախագահ Ալիևն է ասել, որ պատերազմն անխուսափելի է, և որ ՄԽ-ը մահացած է: Եվ էլի՝ նախագահ Ալիևի խոսքով՝ հենց Ադրբեջանն է սկսել Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ինչը Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ չհանդգնեց հերքել: 

Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի փաստաբանին երեկ մեղադրեց այն բանի համար, որ ադրբեջանցիները չեն ունեցել նախկինում զբաղեցված տարածքները վերադառնալու մտադրություն: Ցանկացած պարագայում, ինչպես և ՄԽ համանախագահները, այնպես էլ Հայաստանը միշտ պատրաստակամ է եղել փոխադարձության սկզբունքի վրա ապահովելու փախստականների վերադարձը, և Հայաստանը համաձայն է Ադրբեջանի ներկայացուցչի այն պնդմանը, որ նրանց վերադարձը ցանկացած բանակցության կարևորագույն բաղադրիչ է եղել, բայց հենց Ադրբեջանը հրաժարվեց ՄԽ համանախագահների բանակցային ձևաչափից: Ավելին՝ ՄԽ համանախագահների առաջարկած հիմնական սկզբունքները միայն փախստականների երկուստեք վերադարձին չէին վերաբերում, և ԼՂ-ը շրջապատող տարածքները Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելուն:

Համանախագահները նաև կոչ են արել միջանկյալ կարգավիճակ ապահովել ԼՂ-ի համար, ինչը կընձեռի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, միջանցք, որը Հայաստանը կկապի ԼՂ-ի հետ և ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի որոշումն ապագայում՝ իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության միջոցով, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում՝ նաև խաղաղապահ գործողություն: Նա նշեց, որ համանախագահներն ընդգծել էին ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Նման հանգամանքներում է դժվար է տեսնել, թե Ադրբեջանի ներկայացուցիչը ինչպես կարող է սույն Դատարանի առջև պնդել, թե միջազգային համայնքը մերժել է ինքնորոշման մասին հարցը:

Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի ներկայացուցչի այն պնդմանը, թե այսպես կոչված օկուպացիայի ընթացքում Հայաստանը Ադրբեջանին, ՄԱԿ-ի գերատեսչություններին և այլ միջազգային կազմակերպությունների թույլ չի տվել հասանելիություն ունենալ, որպեսզի այդ կերպ թույլ չտա Ադրբեջանին իր տարածքների ազատագրումից հետո բողոք ներկայացնել Հայաստանի ռասիստական օկուպացիայի մասին: «Ինչպես Ադրբեջանը գիտի, ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂ տեղացի ներկայացուցիչները երբեք չեն արգելել ՄԱԿ-ին մուտք գործել ԼՂ: Ադրբեջանի ներկայացուցչի ակնհայտորեն ոչ մի փաստարկ չներկայացրեց հիմնավորելու այս պնդումը: Իրականում հենց Ադրբեջանն էր արգելափակել ՄԱԿ-ի հասանելիությունը, Ադրբեջանն է այսօր շարունակում դա անել: Ադրբեջանն է քանիցս հրաժարվել համագործակցել ԼՂ էթնիկ հայերի, այդ թվում՝ շրջակա միջավայրի պաշտպանության և Սարսանգի ջրամբարի հետ կապված հարցերի վերաբերյալ»:

Նա ընթերցեց Հայաստանի ավարտական պնդումները:

«ՀՀ-ն ամենայն հարգանքով միջնորդում է սույն Դատարանին՝

ա. բավարարել ՀՀ ներկայացրած նախնական առարկությունը՝ կապված դատարանի իրավազորության ժամկետային շրջանակի հետ, որոշել և հաստատել, որ Դատարանը իրավազորություն չունի Ադրբեջանի այն պահանջների և պնդումների վերաբերյալ, որոնք վերաբերում են այնպիսի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել նախքան 1996 թվականի սեպտեմբերի 15-ը. այն է՝ կողմերի համար Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ուժի մեջ մտնելը.

բ. որպես այլընտրանք ապահովել ՀՀ նախնական առարկությունը՝ կապված պահանջի թույլատրելիության հետ, և որոշմամբ անընդունելի ճանաչել Ադրբեջանի այն պահանջները և պնդումները, որոնք վերաբերում են այնպիսի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել նախքան 1996 թվականի սեպտեմբերին կոնվենցիայի ուժի մեջ մտնելը և անթույլատրելի և անընդունելի ճանաչել Ադրբեջանի հետփաստարկները.

գ. բավարարել ՀՀ ներկայացրած նախնական առարկությունը՝ կապված Դատարանի գործն ըստ էության քննելու իրավազորության շրջանակի հետ, և որոշմամբ հաստատել, որ Դատարանը չունի իրավազորություն քննելու ենթադրյալ բնապահպանական վնասի վերաբերյալ Ադրբեջանի պնդումները և պահանջները.

դ. բավարարել նախնական առարկությունը, որը վերաբերում է Դատարանի իրավազորության առարկայական շրջանակին, և որոշմամբ հաստատել, որ Դատարանն իրավազորություն չունի բնապահպանական ենթադրյալ վնասի մասով Ադրբեջանի պահանջների և պնդումների քննության համար»: